ՄամուլՏեսանյութ

Հաստատապես ինքնասպանություն է եղել, բայց ինքնասպանության հասցնողներ չունենք. ՔԿ փոխնախագահը՝ Կուտոյանի գործի մասին

Մենք չենք պնդել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել ենք, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերեւույթ դեպքի առթիվ, որովհետեւ այդ պահին այլ հոդվածով  չէինք կարող գործ հարուցել:

Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,-ասաց նա:

artur meliqyan

Հարցին, թե նոր հանգմանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը պատասխանեց. «Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողություններիարդյունքներով, այլ նաեւ փորձաքննության արդյունքներով»:

Նա գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակելը պայմանավորեց հարազատների դիմելու փաստով. «Իսկ տեւողությունը պայմանավորված է քննչական գործողությունների ծավալով եւ փորձաքննությունների կատարման ժամկետներով»: Նա հաստատապես պնդեց, որ ինքնասպանություն է տեղի ունեցել:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել