Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու․ Տիգրան Ավինյան
Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու․ Տիգրան Ավինյան
Պատերազմի հետեւանքով զոհվածների թիվը չի անցնելու 4000-ը։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին:
«Այն թվերը, որ շրջանառվում են տարբեր շրջանակների կողմից զոհերի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։ Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նունականացված չեն 766-ը, այսինքն ԴՆԹ նույնականացման փուլում են, և այս նույնականացման գործընթացում մենք ավելի հստակ ունենում ենք տվյալներ, և վերջնական ցուցակը հրապարակվելու է:
Կան նաև անհետ կորածներ, բայց ես կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել ոչ զոհերի հետ կապված, ոչ անհետ կորածների, որովհետև վերջնական թիվը, երբ ունենանք՝ արդեն ամբողջական զեկույցով կներկայացվի Պաշտպանության նախարարության կողմից:
Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ մոտավորապես 4000-ը չի անցնելու զոհերի թիվը, և ՊՆ-ն արդեն վերջնական ցուցակների ճշգրտումով, անհետ կորածների հետ կապված նույնականացումներով, գերիների նույնականացումներով, վերջնական զեկույցով կներկայացնի»,- նշեց Ավինյանը:
Տեսանյութը ստորև