Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի Մոսկվա մեկնելու լուրերի մասին
Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի Մոսկվա մեկնելու լուրերի մասին
«Թույլ տվեք ձեզ հիասթափեցնեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ պարզաբանելով, թե ինչ նպատակով են Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը, Շուշան Փաշինյանը և Աշոտ Փաշինյանը մեկնել Մոսկվա, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Այդ թելեգրամյան ալիքները սուտ լուրեր են հրապարակում, և դուք օգտվելով այդ ալիքներից՝ սուտ լուր եք հրապարակում: Էն պահին, որ այդ ալիքը հրապարակեց այդ լուրը, ես, որ գիտեի Աննա Հակոբյանը երկու դուստրերի հետ է մեկնել Մոսկվա, հենց այդ պահին, ուղղակի զանգեցի Աշոտ Փաշինյանին և հարցրեցի՝ «Աշոտ, դու որտե՞ղ ես», ասաց՝ «տանն եմ»:
Ըստ պատգամավորի՝ Աննա Հակոբյանի այցը մասնավոր է եղել. «Որևէ քաղաքացիության հարց չի լուծել: Պարզապես ծիծաղելի է, երբ ասում են՝ Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը գնացել են տուն ընտրեն, նույնիսկ զավեշտի է հասնում:
Կարծում եմ՝ Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պետք է հասներ Մոսկվա»: