Ազատ խոսքՄամուլ

Շատերը հարց են հնչեցնում՝ ինչու՞ նախկինում և հատկապես 2018-ի իշխանազավթման օրերին չէր հրապարակվում փաստը․ Միհրան Հակոբյան

Շատերը հարց են հնչեցնում՝ ինչու՞ նախկինում և հատկապես 2018-ի իշխանազավթման օրերին չէր հրապարակվում փաստը․ Միհրան Հակոբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկակի գործակալ Միրզոյան Արարատի՝ Օմեգայի թեմայով շատերը հարց են հնչեցնում՝ ինչու՞ նախկինում և հատկապես 2018-ի իշխանազավթման օրերին չէր հրապարակվում փաստը:

Նման հարցադրում անողները պետք է հասկանան, որ մինչև 2018-ի իշխանազավթումը Օմեգան ԱԱԾ վերահսկողության տակ գործող գործակալ է եղել: Մինչև 2018-ի իշխանազավթումը պետություն կար, ԱԱԾ կար, և որևէ մեկը, կրկնում եմ՝ որևէ մեկը չէր կարող ԱԱԾ գործակալի անուն-ազգանուն, առավել ևս՝ ծածկանուն իմանալ և դա հրապարակայնացնել:

Դա ուղղակի հնարավոր չէր, որովհետև պետություն կար, իսկ ԱԱԾ տնօրեն չէր կարող նշանակվել Քյարամյան Արգիշտիի նման եսիմ ովը: Իսկ ինչ վերաբերվում է բուն իշխանազավթման օրերին, ապա ենթադրենք թե հրապարակվել է: Ի՞նչ կտար դա, ի՞նչ հարց կլուծվեր դրանով: Հիշում եք չէ՞՝ ԱԺ ամբիոնից պատգամավոր Արման Սաղաթելյանը Նիկոլի թերթում Նիկոլի գրած խայտառակ հոդվածը ցույց տվեց:

ararat mirzoyan

Եվ ի՞նչ եղավ. զանգվածային փսիխոզի պայմաններում մարդիկ հրաժարվեցին հավատալ իրենց սեփական աչքերին: Մարդիկ նախընտրեցին հավատալ ոչխարի մորթի հագած գայլին՝ թուրքՆիկոլին:

Իրենց աչքերին և ուղեղին հավատալու փոխարեն մարդիկ հավատացին այն տականքին, որը 2.5 տարի հետո իրենց զավակներին դագաղների մեջ դրած էր վերադարձնելու իրենց: Հավատացին տարատեսակ օմեգաներին ու Հայրենիք կորցրեցին»:

Կիսվել