Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Ռազմինֆոյի փոխանցմամբ՝ փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը: