Ազատ խոսքՄամուլ

2018թ-ի հեղափոխությունը դա բեմականացում էր, Սերժը ուղակի իշխանությունը հանձնեց Նիկոլին․ Արտակ Գալստյան

2018թ-ի հեղափոխությունը դա բեմականացում էր, Սերժը ուղակի իշխանությունը հանձնեց Նիկոլին․ Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞ՆՉՈՒ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵՑ ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ Ի՞ՆՉՈՒ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ

Ես բազմիցս նշել եմ, որ 2018թ-ի հեղափոխությունը դա բեմականացում էր, Սերժը ուղակի իշխանությունը հանձնեց Նիկոլին, որպեսզի վերջինս հանձնի Արցախը և կրկին իշխանությունը փոխանցի նախկիններին:

Տրամաբանական է, որ այս գործարքի մասին գիտեին եզակիները և ժողովուրդը, այդ թվում նաև ես անկեղծ համոզված էինք, որ իրոք պայքարել և հաղթել ենք: Այժմ հեղափոխությունից երեք տարի անց արդեն իսկ ակնհայտ են վերը շարադրված վարկածի ապացույցները ՝ Արցախը հանձնված է, նախկինները վայելում են իրենց թալանածը և կյանքը, նրանք 90 տոկոս զբաղեցնում են պետական պաշտոններ:

Նիկոլին մնացել է իրականացնել իր առաքելության վերջին արարը և իշխանությունը փոխանցել նախկիններին, կապ չունի թե այդ նախկինը ում դեմքով կլինի, կարևորը որ վայելի նախկինների անվերապահ վստահությունը և ամբողջովին լինի նրանց պրոյեկտը:

nikol pashinyan artak galstyan

Ուշագրավն այն է, որ նախկինների այդ պրոյեկտի անունը բազմիցս տվել է Նիկոլ Փաշինյանը հեղափոխության և դրան հաջորդող գործնթացների ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի այդ պրոյեկտի անունը Էդմոն Մարուքյան է:

Եվ իրոք, հենց այս պահին իշխանության կուլիսներում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նրա փոխարեն Էդմոն Մարուքյանին ՀՀ Վարչապետ ընտրելու հարցը:

Ի դեպ և էդմոն Մարուքյանը և նրա թիմակիցները արդեն իսկ բացահայտ հայտարարում են դրա մասին: Թվում է թե 2018թ-ի Սերժ+Նիկոլ տանդեմի «Արցախի հանձնում» թատերական ներկայացման վերջին արարի իրականացմանը այլևս ոչինչ չի խանգարում:

17+ կուսակցությունները իրենց դերը փայլուն կատարում են, իրենց վերադարձով և սպասվող հաշվեհարդարով ահաբեկում են ժողովրդին որքան կարողանում են, դա նրանց մոտ ստացվում է և տրամաբանորեն Էդմոն Մարուքյանը այս պահին դառնում է ժողովրդի համար չարյաց փոքրագույնը, որն էլ քիչ թե շատ հասարակության մոտ ընդունելի է դարձնում Նիկոլի հրաժարականից հետո, Իմ Քայլի կողմից Էդմոն Մարուքյանին Վարչապետ ընտրելը:

Ամեն ինչ հարթ կգնար, եթե չլիներ Արարատ Միրզոյանը, մարդ որը դեմ է եղել Արցախի հանձնմանը, վիճաբանել է Նիկոլի հետ և Նիկոլից հետո երկրորդ վարկանիշ ունեցող անձն է Իմ Քայլը դաշինքում:

Հենց այդ պատճառով էլ Իմ Քայլականների ճնշող մեծամասնությունը, ովքեր տեղյակ չեն եղել Նիկոլ+Սերժ «Արցախի հանձնում» պայմանավորվածությունից, այսօր Նիկոլի հրաժարականի դեպքում Վարչապետի պաշտոնին տեսնում են Արարատ Միրզոյանին:

Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի կարողանում բացատրել նրանց, որ իշխանության հետ հանձնումը նախկիններին՝ Էդմոն Մարուքյանի դեմքով, պայմանավորված է եղել դեռևս 2018-ին և չի էլ կարողանում Էդմոն Մարուքյանի լոբինգը կատարել անձամբ, դա նույնն է, որ բացահայտի իր թիմակիցներին իր և Սերժի 2018թ-ի բոլոր պայմանավորվածությունները:

Արտակ Գալստյան Էդմոն Մարուքյան

Այս պարագայում մնում է միայն մի քայլ, չեզոքացնել Էդմոն Մարուքյանի այլընտրանքին՝ Արարատ Միրզոյանին: Արարատ Միրզոյանի չեզոքացման առաջին չհաջողված փորձը տեղի ունեցավ Նոյեմբերի 10-ին, բայց վերջինս չսպանվեց և մնաց կենդանի:

Երկրորդ անգամ այդ ճանապարհով Արարատ Միրզոյանին չեզոքացնելը արդեն հղի է անկանխատեսելի հետևանքներով: Հստակ հասկանալով սա, Սերժ+ Նիկոլը ընտրել են Արարատ Միրզոյանին, որպես Էդմոն Մարուքյանի այլնտրանք չեզոքացնելու երկրորդ ՝ վարկաբեկման տարբերակը և այստեղ կրկին խոհանոցից փայլեց Միքայել Մինասյանը, հրապարակելով հերթական փաստաթղթերը թե իբր Արարատ Միրզոյանը հավաքագրված է թուրքական հատուկ ծառայությունների կողմից:

Ի դեպ ուշագրավ է, որ Միքայել Մինասյանը այս բացահայտումը կատարեց, Նիկոլի և Իմ Քայլի երեկվա հանդիպումից հետո, երբ դրա արդյունքներով պարզ դարձավ, որ ԻՄ Քայլը Նիկոլի հրաժարականից հետո ունի իր վարչապետի թեկնածուին և դա Արարատ Միրզոյանն է:

Սպասենք դեպքերի զարգացումներին»:

Կիսվել