ՄամուլՏեսանյութ

Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած Requiem 8 տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Մեր այս պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր, հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ սկսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում:

Նա հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում. Իրար են հանդիպում երկու մարդ՝ թուրք համակարգողը և «խոստումնալից» երիտասարդը: Նա իր հոգին ծախում է թշնամուն, և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում Ինստիտուտում, ինչպիսի աշխատանքներ են արվում և այլն»,-ասաց Միքայել Մինասյանը:

Մինասանի խոսքով`որոշ ժամանակ անց այդ նույն երիտասարդը հայտնվում է ՀՀ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի ու Թուրքիայի կոնտակտները և նրան հրավիրում է զրույցի՝ դնելով փաստերն ու ապացույցները. «ԱԱԾ-ում նրան ասում են՝ կամ քեզ պետական դավաճանության համար սպառնում է ազատազրկում, կամ դու պետք է դառնաս մեր գործակալը, և մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին, և նա դառնում է երկակի ագենտ»:

Արարատ Միրզոյան

Միքայել Մինասյանը  նշում է, որ ադ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ժամանակը գնում էր առաջ և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ:

Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդապանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այո, որովհետև երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»,-ասաց Միքայել Մինասյանը:

Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին. «Ես այս նամակը կհրապարակեմ նաև Տելեգրամի իմ ալիքում, որպեսզի համեմատեք այս ձեռագիրն Արարատ Միրզոյանինն է, թե ոչ»:

ararat mirzoyan

Միքայել Մինասյանը, ընթերցելով այդ նամակը, հայտնեց, որ Միրզոյանը այնտեղ գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

«Շուտով ես փաստաթղթերը տելեգրամի էջում եւ կհամոզվեք, որ մեր երկրի համար 2 կարեւոր պաշտոնյան գործակալ է, ագենտ, ինչպես նաեւ շատերը: Ինչքան մարդ կարող է ստոր լինի, որ լինելով ցեղասպանութան մասնագետ համագործակցի ցեղասպանությունը կազմակերպող երկրի հետ:

Ինչքան մարդ պետք է տականք լինի, որ պատմի թուրքին իր երկրի գաղտնիքների մասին, ինչքան մարդ պետք է չմո լինի, որ իր ընկերների մասին գաղտնիքները պատմի Հայաստանի ԱԱԾ-ին, երբ ամեն անգամ իր ընկերների հետ վերջանում էր հանդիպումը»,- ասում է Մինասյանը` հավելելով, որ պետք է լինի լյյուստրացիա եւ պարզվեն, պատժվեն բոլոր գործակալները:

Տեսանյութը ստորև

Կիսվել