Մամուլ

Ինչո՞ւ են վիճաբանել Սիփան Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը

Ինչո՞ւ են վիճաբանել Սիփան Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը

168.am-ը գրում է․ Որքան էլ իշխանական մանր ու միջին չինովնիկներն իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան գրառումներում պնդեն, որ իշխանական թիմում ամեն ինչ կարգին է, իրականությունը, իշխանական խմբակցությունը լքած ու դեռ լքել պատրաստվող պատգամավորներն ու ներքին գզվռտոցները, որոնց մասին ինֆորմացիան անպայման դուրս է գալիս իրենց «տան» պատերից, բոլորովին այլ բանի մասին են խոսում:

168.am-ին, օրինակ, լուրեր հասան, որ օրեր առաջ կառավարությունում լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի միջև:

suren papikyan sipan pashinyan

Մեզ ասացին, որ կառավարության աշխատակիցները տեսել են, թե ինչպես է Սիփան Փաշինյանը փրփրած դուրս գալիս Պապիկյանի մոտից՝ ասելով, թե՝ դա դեռ կտեսնի գլխին գալիքը:

Թե ի՞նչն է նախկին ցրիչ, այսօր արդեն՝ լուրջ հարցեր լուծող Սիփան Փաշինյանի ու նախկին, ի դեպ, պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանի կոնֆլիկտի առարկան, փորձեցինք պարզել Նիկոլ Փաշինյանի եղբորորդուց, ով, սակայն, համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Կիսվել