Թուրքիայում երաշտ է. Ստամբուլի ջուրը կսպառվի մոտ 45 օրում
Թուրքիայում երաշտ է. Ստամբուլի ջուրը կսպառվի մոտ 45 օրում
Թուրքիայի խոշոր քաղաքների ջուրը առաջիկա մի քանի ամիսներին կվերջանա, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի: Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում:
Իզմիրը և Բուրսան ՝ Թուրքիայի հաջորդ երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված:
Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում հորդառատ անձրևներից ջրհեղեղ է առաջացել, գրեթե բոլոր կոմունիկացիոն ենթակառուցվածքները պարալիզացվել են։