Մամուլ

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր:

Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:

Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը:

Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

sofya hovsepyan

Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք:

Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ բավարարվել այս հայտարարությամբ, քանի որ այս պահին ավել ոչինչ չունեմ ներկայացնելու:

Հարգանքով՝ ձեր Սոֆյա»:

Կիսվել