ԱշխարհՏեսանյութ

Թրամփի աջակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք․ պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները

Թրամփի աջակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք․ պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ-ում Թրամփի աջակիցները ներխուժել են մայրաքաղաք Վաշինգթոնում գտնվող Կապիտոլիումի շենք ու շրջապատել սենատի դահլիճը: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը:

«Ցուցարարները մեզ խնդրել են մնալ ներսում»,- հավելել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապիտոլիումի մոտակայքում բախումներ են տեղի ունենում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության ներկայացուցիչների միջև:

Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ և այլ միջոցներ։

capitol

Այսօր ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ քննարկման ժամանակ Կոնգրեսը պետք է հաստատեր նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շուրջ 60 սենատորներ հանդես են եկել Արիզոնա նահանգում ընտրիչների կատարած քվեարկության արդյունքները հաստատելու դեմ։

Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դադարեցրել է նիստը՝ հայտարարելով, որ կլինի լրացուցիչ քննարկում։

Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը (Դոնալդ Թրամփ) հրաժարվում է ճանաչել ընտրություններում իր պարտությունը և պահանջում է անվավեր ճանաչել կայացած ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը։

Տեսանյութը ստորև

Կիսվել