Շոու-բիզնես

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնալուծվում են

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնալուծվում են

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, պատրաստվում են ամուսնալուծվել: Այս մասին հայտնում է Page Six- ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ըստ զրուցակցի՝ Քարդաշյանն արդեն վարձել է աստղերի հարցերով փաստաբան Լորա Վասերին և բանակցություններ է վարում նրա հետ այս հարցի շուրջ:

Աղբյուրը հավելում է, որ ամուսնալուծության որոշման մասին դեռևս չի բարձրաձայնվում:

Քիմ Քարդաշյան

Ընդ որում, ամուսիններն ամանորյա արձակուրդները նույնպես առանձին են անցկացրել. Քանյեն մեկնել է Վայոմինգում գտնվող իր ագարակ: Զրուցակիցը պարզաբանում է, որ այդ մասին նրան խնդրել է կինը, որպեսզի կարողանան լուծել ամուսնալուծության հետ կապված իրավաբանական խնդիրները:

Զույգն ամուսնացել է 2014 թվականին, իսկ հարսանիքից առաջ նրանք միասին են եղել երկու տարի: Ընտանիքում չորս երեխա է մեծանում:

Կիսվել էջում