Ռուսաստանը կմտնի՞ Նախիջևան. Խոցված ուղղաթիռի ինտրիգը
Ռուսաստանը կմտնի՞ Նախիջևան. Խոցված ուղղաթիռի ինտրիգը
«Այս գործի քննության ժամանակ մի շարք քննչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն է ծագել, մասնավորապես՝ մի շարք կասկածյալների ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածի որոշ հանգամանքները հստակեցնելու առումով։ Այս մասին գրում է 1in.am-ը:
Այս կապակցությամբ Ադրբեջան հարցում է ուղարկվել միջազգային-իրավական օգնության ցուցաբերման մասին»,- «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման առիթով հարուցված քրգործին տեղեկացված աղբյուրը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերաորակավորել է գործը, և նախկինում ըստ էության թռիչքային անվտանգության կանոնների խախտման հատկանիշով հարուցված քրգործը ներկայում ընթանում է դիտավորյալ սպանության հատկանիշով:
Ակնառու է, որ վերաորակավորումը ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական նշանակություն, քանի որ խոսքը օտար պետության զինված ուժերի մասին է, ընդ որում՝ դեռ հարց է, թե որն է այդ օտար պետությունը՝ Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան: Կամ՝ արդյոք միայն Ադրբեջա՞նը, թե՞ նաև Թուրքիան, որի զինվորականներ կան Նախիջևանում, որտեղից խոցվել էր Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի շարասյունն ուղեկցող ուղղաթիռը:
Դա տեղի էր ունեցել բավականին ուշագրավ ժամանակահատվածում՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ փաստորեն քննարկվում էր եռակողմ համաձայնագրի և զինադադարի հարցը Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափում:
Առանց այդ էլ բավականին ինտրիգային այդ խոցումը՝ ժամանակահատվածի իմաստով, փաստորեն ստանում է նոր երանգներ, և ինտրիգն ավելի է սրվում: Մի քանի շաբաթ առաջ այդ առնչությամբ հարցադրում էինք արել մեր հրապարակումներից մեկում, թե արդյոք ուղղաթիռի հարցը Ռուսաստանը կօգտագործի՞ Նախիջևան, այսպես ասած, ուժային մուտքի համար:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում