Շուռնուխցիները վերջնաժամկետից շուտ քանդեցին տները (Տեսանյութ)
Շուռնուխցիները վերջնաժամկետից շուտ քանդեցին տները (Տեսանյութ)
Շուռնուխցի Խաչիկ Ստեփանյանի ձեռքը չգնաց այրելու իր տունը, որն արդեն անցել է ադրբեջանցիներին։ Նրա հետ անելանելի դրության մեջ են հայտնվել 12 տանտերեր։ Այդ տներում արդեն ադրբեջանցիներն են նստած։
Ալիևի Ջի Պի Էսն է սահմանազատում իրականացնում՝ իրենով անում հայկական տարածքներ։ Իսկ Հայաստանում թշնամու դեմ կանգնած են միայն գյուղացին ու համայնքի ղեկավարը։
Նշենք, որ Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիպեցին Շուռնուխի բնակիչների հետ՝ տեղեկացնելու սահմանին տիրող իրավիճակը, հնարավոր վտանգները և մի շարք այլ կարևոր հարցեր:
«Աստված չանի, անասունն անցավ, անասունի հետևից գնալ չի կարելի: Կդիմենք մեր սահամանպահ տղաներին, ստեղ պատասխանատուն Օհանյանն ա. ինչ լինի մեր սահամանապահների միջոցով ենք անելու»,- ասաց Արշակյանը:
Մանրամասները՝ Zangezur.tv-ի տեսանյութում