Հայաստանը 2250 թուրքական ապրանքներ կփոխարինի իրանականով
Հայաստանը 2250 թուրքական ապրանքներ կփոխարինի իրանականով
Իրանական առեւտրի աջակցության կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը հայտարարել է 2250 թուրքական ապրանքները իրանականով փոխարինելու մասին, հայտնում է Mehr-ը:
«Թուրքական պատժամիջոցների կապակցությամբ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից ներմուծվող 2 250 ապրանքներ»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Նա նշել է, որ սա իրանցի արտադրողների համար լավ հնարավորություն է:
Նրա խոսքով՝ Հայաստանի հաջորդ քայլը կդառնա նաեւ Իրանից իրեն անհրաժեշտ հումքի մատակարարումը: