ՄամուլՏեսանյութ

«Սոթքի 8 միլիարդ թալանի, Համահայկական հիմնադրամից «անհետացած» դոլարների մասին». Միքայել Մինասյան (Տեսանյութ)

«Սոթքի 8 միլիարդ թալանի, Համահայկական հիմնադրամից «անհետացած» դոլարների մասին». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ներկայացրել է «Ռեքվիեմ-6» խորագրով իր շարքի հերթական մասը:

«Սոթքի 8 միլիարդ թալանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամից «անհետացած» միլիոնավոր դոլարների և փողի դեմ կռվի մասին»,- կից գրել է Մինասյանը:

«Գիտե՞ք ով է Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների ամենամեծ թալանչին: Կոնկրետ պատասխանում եմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, մեկ օրինակով՝ Սոթքի հանք:

Սոթքի հանքը՝ վերջին երկու տարվա գնահատմամբ, ունի, արդեն ուներ՝ 144 տոննա ոսկի։ Որպեսզի դուք հասկանաք, թե ինչ արժե այդքան ոսկին, ապա նայեք, թե ինչ արժե ոսկու մեկ գրամը. դուք կստանաք աստղաբաշխական թիվ՝ 8 միլիարդ դոլար: 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը պարտությունից թալանեց, հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին:

miqayel minasyan 1

Ես Սոթքի մասին մեկ բան եմ ուզում ասել, որպեսզի դուք պատկերացնեք, թե երբ անգրագիտությունն ու ստորությունը հանդիպում են, ինչ է դառնում:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր չի ուզում իմանալ, որ Սովետական Հայաստանի ժամանակ կար նամակ ուղղված կենտրոնական իշխանություններին, և այնտեղից կա նամակագրություն, որի հիմքում երևում է, որ Սոթքի հանքը, որն ընկնում էր Ադրբեջանի տարածքի մեջ, վարձակալության հիմունքներով պատկանում է Սովետական Հայաստանին, որովհետև Սովետական Հայաստանի Սոթքի պաշարները վերջացել են և դա Սոթքի հանքի բնական ընդլայնումն էր: Այդ փաստաթղթերը պահվում են ՀՀ պետական արխիվում:

Բավական էր դա վերցնել, և այդ փաստաթղթով սարքել բանակցային փաթեթ, չէ՞ որ բանակցային փաթեթի կենտրոնում Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փոխհարաբերություններն էր, սահմանները և այլն:

Բա այդ փաստաթուղթն էլ է Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փաթեթի մաս, չգիտե՞իք, թե չէի՞ք ուզում իմանալ»,- ասել է Միքայել Մինասյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել