«Ասացի՝ միակ ելքը ձեր հրաժարականն է». Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին (Տեսանյութ)
«Ասացի՝ միակ ելքը ձեր հրաժարականն է». Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տեւել է ընդամենը մի քանի րոպե:
Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հանդիպումը երկար չէր կարող տեւել, ես իմ դիրքորոշումը, որը ասել եմ հրապարակային, նույնը ասացի վարչապետին, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը:
Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասացի, որ դուք չպետք է լինեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Երբ որ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք: Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել»,-ասաց նա:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում