«ՀՀ-ն պետք է լինի ռուսական Իսրայելը Կովկասում, սա իմ ընկեր Վազգեն Սարգսյանն էր ասում». Զատուլին
«ՀՀ-ն պետք է լինի ռուսական Իսրայելը Կովկասում, սա իմ ընկեր Վազգեն Սարգսյանն էր ասում». Զատուլին
Այս մասին «Ռուսաստանի հայերի միության» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
«Հիմա էլ կարծում եմ, որ ՀՀ-ում Ռուսաստանի ռազմական ներկայությունը պետք է ընդլայնել: Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս դա անել, եթե ՀՀ-ն օդային շրջափակման մեջ է: Իմ կարծիքով՝ սա այն դեպքն է, երբ չպետք է ուշադրություն դարձնել օդային շրջափակմանը:
Թեեւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները բարդ են, վերջինս այս իրավիճակում չի կարողանա եւ չի ուզենա խոչընդոտել որեւէ օդային կամրջի ստեղծմանը, որը լրացուցիչ կամրապնդեր մեր ռազմական ներկայությունը ՀՀ-ում։
Հավանական է, որ խաղաղապահ առաքելության ուժեղացման կարիք լինի: Անուղղակի կերպով այն արդեն իսկ ամրապնդվել է, քանի որ Ռուսաստանն Արցախ է ուղարկել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, որոնք նույնպես զինվորականներ են համարվում:
Եթե կարիք կա, ռուսական զորախումբը պետք է ամրապնդել, բայց խաղաղապահ առաքելությունն այսօր իսկապես համարվում է պատերազմի չվերսկսման գլխավոր երաշխիքը։
Այս իրավիճակում ՀՀ-ն ի վիճակի չէ նոր ռազմական գործողություն տանել: Քանի դեռ չկա ներքին համաձայնություն, ներքին խնդիրների լուծում, դրա մասին երազելը ճիշտ չէ:
Հայաստանը պետք է լինի ռուսական Իսրայելը Կովկասում: Արտահայտությունն, ի դեպ, իմը չէ: Իմ ներկայությամբ այն ժամանակին արտաբերել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ում հետ ընկերություն էի անում»: