Մամուլ

Ընդդիմադիրների ակցիան չի հաջողվում. ոստիկաններն իրենք են փակել դեպի Կառավարության շենք բոլոր մուտքերը

Ընդդիմադիրների ակցիան չի հաջողվում. ոստիկաններն իրենք են փակել դեպի Կառավարության շենք բոլոր մուտքերը

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 17 ուժերը երեկ իրենց համակիրներին կոչ էին արել այսօր ժամը 10:00-ից բոլոր կողմերից շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի ՀՀ վարչապետն ու Կառավարության անդամները հնարավորություն չունենան մուտք գործել այնտեղ եւ Կառավարության նիստ անցկացնել, հայտնում է Armtimes.com-ը:

Ժամը 10:00-ի դրությամբ, սակայն, դա չի հաջողվել ընդդիմադիր ուժերին, քանի որ ոստիկանները իրենք են փակել Կառավարության մուտքերը: Այս պահին մեծ թվով ոստիկաններ են կանգնած Մելիք Ադամյան փողոցի կողմում գտնվող մուտքի մոտ, ինչպես նաեւ Կառավարության դիմաց: Տիգրան Մեծ փողոցից դեպի Մելիք Ադամյան թույլատրվում է միայն Կառավարության անդամներին սպասարկող մեքենաների մուտքը: 

vostikanner

Կառավարության նիստը նախատեսված է ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ 2-րդ օրն է՝ 17 ուժերը նաեւ վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակում՝ հայտարարելով, թե մինչեւ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, իրենք չեն հեռանա:

«Նրանք չպետք է վաղը կայացնեն Կառավարության նիստ։ Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրև վարչապետ Կառավարության նիստ անելու հնարավորությունից, զրկվի այստեղից դուրս գալու հնարավորությունից»,- երեկ մասնավորապես հայտարարել էր ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը: 

Կիսվել