BMW-ի 22-ամյա վարորդը «Լուսաբաց» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հարսանեկան արարողության մասնակցին․ վերջինս տեղում մահացել է
BMW-ի 22-ամյա վարորդը «Լուսաբաց» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հարսանեկան արարողության մասնակցին․ վերջինս տեղում մահացել է
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ, դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Սուրեն Ազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ 65-ամյա Հակոբ Ծատուրյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են Հ․Ծատուրյանի մահը։ Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանություն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի համանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ելնելով վարորդի անվտանգության պահպանությունից, վաշտի հրամանատար Ա․ Պետրոսյանի ուղեկցությամբ՝ նրան տեղափոխել են Ոստիկանության Կոտայքի բաժին, քանի որ վրաերթի ենթարկվածը մասնակցելիս է եղել «Լուսաբաց» Ռեստորանային համալիրում հարսանեկան արարողությանը, և կնոջ հետ փողոցն անցնելիս են եղել, երբ վրաերթի է ենթարկվել։
Առավել մանրամասն՝ Shamshyan.com-ի տեսանյութում