Գորիս-Կապան ճանապարհը և մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են․ Սյունիքի մարզպետ
Գորիս-Կապան ճանապարհը և մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են․ Սյունիքի մարզպետ
ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ սյունեցիներ, Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ ԶՈՒ, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա, ու մեր պաշտպանությունն ամուր է»:
Նշենք, որ արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Գորիս-Կապան ավտոմայրուղում։ Սյունեցիները փակել էին Կապան-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի պետությունը քայլեր ձեռնարկի սահմանների անվտանգության հարցով:
Սյունեցիները մի քանի ժամ փակել էին ճանապարհը և պահանջում էին ապահովել իրենց անվտանգությունն ու ճշգրտումներ մտնցել սահմանների հետ կապված։