Եթե սահմանների ճշգրտում չարվեր, ռազմական էսկալացիան ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ. Փաշինյան
Եթե սահմանների ճշգրտում չարվեր, ռազմական էսկալացիան ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերծով։
«Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում ավելի ճիշտ ՀՀ զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին:
Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավյրում, ստեղծում որոշակի բարդություններ եւ անհարմարություններ: Առավելեւս ստեղծում է էմոցիաներ ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորստով:
Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է, այս ամենը արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար: Ինչպե՞ս, խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կար:
Եթե այս էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, Հայաստանի տարածք՝ սրանից բխող հետեւանքներով: Իսկ այսօր տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետեւ այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, եւ որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում:
Այսօր արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը եւ այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է:
Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ: Մեր որոշ ճանապարհների նխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են եւ դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով:
Նաեւ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները: Համոզված եմ, որ կկարողանամ դա անել, ռավելեւս խորհրդապահպան ֆորմատով քննարկումների ժամանակ:
Հիմա սակայն ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի մմ հող չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից: Սրանում կարող եք համոզված լինել եւ հակառակի մասին որեւէ պնդում իրականությանը չի համապատասխանում պարզապես»: