Մամուլ

Ադրբեջանական զորքերը շրջապատել են Շուշիի ենթաշրջանի Բերդաձորի գյուղերը, և փորձում են գրավել դրանք

Ադրբեջանական զորքերը շրջապատել են Շուշիի ենթաշրջանի Բերդաձորի գյուղերը, և փորձում են գրավել դրանք

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Ըստ Արցախից եկող տեղեկատվության, այս պահին ադրբեջանական զորքերը շրջապատել են Շուշիի ենթաշրջանի Բերդաձորի գյուղերը, եւ փորձում են գրավել դրանք։

Ակնհայտորեն ռուսները չեն ցանկանում կատարել եռակողմ համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունները, որպեսզի չկատաղացնեն թուրքերին, իսկ Արցախի ԺԵԿ-ի պետ Արայիկ Հարությունյան էլ լռում ա, որպեսզի հանկարծ չփչացնի հարաբերությունները ռուսների հետ, քանի որ իրենց միջոցով հույս ունի ոչ միայն պահել իր իշխանությունը, այլ նաեւ տարատեսակ մատակարարումների վրա փող աշխատել։

arcax berdadzor

Դե Նիկոլի մասին անիմաստ ա խոսել, քանի որ նրան իր իշխանությունից զատ ոչինչը չի հուզում: Ու քանի մենակ այսպես ընկած ենք ու չունենք բանակ, անվտանգության համակարգ ու կենսունակ տնտեսություն, ով հասնի փորձելու ա մեր հաշվին իր շահերը առաջ տանել…

P.s Հիշեցնեմ, որ սրանից առաջ վերջին անգամ Բերդաձորի գյուղերը 1991 թվականին հայաթափել էր Սովետական ՕՄՕՆ-ը, եւ այն ազատագրվեց միմիայն 1992 թվականի մայիսի 17-ին, Շուշիի ազատագրումից հետո…»:

Կիսվել