ԱշխարհՇոու-բիզնես

Քարդաշյան քույրերը 42 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդյան երեկույթը

Քարդաշյան քույրերը 42 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդյան երեկույթը

Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը Թվիթերյան իր էջում գրել է, որ իր մեծ ընտանիքի հետ անցկացվող Սուրբ Ծննդյան տոնի ամենամյա երեկույթը 42 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ է հայտարարվել:

Քարդաշյան քույրերից մեկը խոսել է այս մասին այն բանից հետո, երբ բաժանորդը նրան հարցրել է. «Տոնը կկայանա՞»:

«Կորոնավիրուսի պատճառով Կալիֆոռնիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Ուստի մենք որոշեցինք այս տարի Սուրբ Ծննդյան երեկույթ չանել: 1978 թվականից ի վեր սա առաջին անգամն է: Դա շատ տխուր է, բայց առողջությունն ու անվտանգությունն այժմ առաջնային են: Համաճարակին պետք է լուրջ վերաբերվել»,- ասել է նա:

kardashians

Ըստ People ամսագրի՝ Քարդաշյան քույրերը մինչև վերջ հույս ունեին, որ չեն խախտի ընտանեկան ավանդույթը: Այնուամենայնիվ, վերջերս Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները, որտեղ ապրում են հեռուստաաստղերը, հայտարարել են, որ բոլոր բնակիչները պետք է տանը մնան COVID-19 վարակի դեպքերի աճի պատճառով:

People-ը նշում է, որ Քարդաշյան քույրերի մայրը՝ Քրիս Ջենները, Սուրբ Ծննդյան նախօրեին շքեղ տոն է կազմակերպել դեռ 1970-ականներից: 2018-ին այդ դերը ստանձնել են նրա դուստրերը:

Կիսվել