ՄամուլՏեսանյութ

«Ֆեյսբուքում մի հատ քոմենթ գրիր, քֆուր եմ գրելու քեզի»․ միջադեպ Գործարանային մետրոյում (Տեսանյութ)

«Ֆեյսբուքում մի հատ քոմենթ գրիր, քֆուր եմ գրելու քեզի»․ միջադեպ Գործարանային մետրոյում (Տեսանյութ)

քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում առավոտյան կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Համացանցում տեսանյութ է տարածվել` ինչպես են աշխատանքի շտապող քաղաքացիները դժգոհում ակցիայի մասնակիցների գործողություններից. «Ուզում եմ գնամ, իմ օրվա հացի փողն աշխատեմ:

mijadep metropoliten

Ես 100 դրամով պիտի գնամ, հասնեմ տեղ, ուշանում եմ», «Հինգ հոգով եկել եք, ի՞նչ եք ուզում, դուք մեծամասնությանը հարցրել ե՞ք», «Չես ամաչո՞ւմ, երիտասարդ ես, մի խայտառակի հայ ազգի անունը, գնա կռվի, ոչ թե սենց բաներ արա ու խոչընդոտի մարդկանց երթևեկը»,- ասում էին ուղևորները` ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ տեսանկարահանողին ասաց՝ «Հանկարծ ֆեյսբուքում մի հատ քոմենթ գրիր, քֆուր եմ գրելու քեզի»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում