Էրդողանը կմեկնի Ադրբեջան Նախիջևանի քննարկումների նպատակով
Էրդողանը կմեկնի Ադրբեջան Նախիջևանի քննարկումների նպատակով
Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկիզբ առած պատերազմի ավարտից հետո սա Էրդողանի առաջին այցն է լինելու Ադրբեջան։
Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ այցի հիմնական օրակարգը Նախիջևանի հետ կապված խնդիրներն են լինելու։
Բացի այդ, Բաքվի Ազատության հրապարակում տեղի է ունենալու ռազմական շքերթ, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահը։
Նախիջևանի տարածքով, Հայաստանի հարավով անցնող Մեղրիի ճանապարհով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային կապ հաստատելու հետ կապված գործընթացների վերաբերյալ քննարկումները կազմելու են Էրդողանի և Ալիևի հանդիպման հիմնական օրակարգը։