«Ըստ LiveUmap-ի՝ Ադրբեջանին է հանձնվել Մեծ և Փոքր Ալ լճերի տարածքը՝ շուրջ 20 կմ խորությամբ». Արսեն Բաբայան
«Ըստ LiveUmap-ի՝ Ադրբեջանին է հանձնվել Մեծ և Փոքր Ալ լճերի տարածքը՝ շուրջ 20 կմ խորությամբ». Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում կա՞ գոնե մեկ մարդ, որ տեղյակ լինի, թե այս ստոր ու ԴԱՎԱՃԱՆ նիկոլենք ՀՀ-ից ինչ տարածքներ են ծախել ադրբեջանցիներին:
LiveUmap-ը, որ ի տարբերություն այս ԴԱՎԱՃԱՆ ստորերի, մեզ պատերազմի առաջին օրվանց տալիս էր ճշգրիտ քարտեզ, հիմա հայտնում է, որ Ադրբեջանին է հանձնվել Մեծ և Փոքր Ալ լճերի տարածքը՝ շուրջ 20 կմ խորությամբ:
Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում:
Հ.Գ. ասածս փաստում է նաև google map-ը»: