Ազատ խոսքՇոու-բիզնես

Ես՝ ՀՀ քաղաքացիս, պահանջում եմ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան… բացատրություն հայ ժողովրդին, թե ի՞նչ եղավ. Անի Խաչիկյան

Ես՝ ՀՀ քաղաքացիս, պահանջում եմ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան… բացատրություն հայ ժողովրդին, թե ի՞նչ եղավ. Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես՝ ՀՀ քաղաքացիս, պահանջում եմ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Արայիկ Հարությունյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան պաշտոնական կլոր սեղան – բացատրություն հայ ժողովրդին, թե ի՞նչ եղավ, ինչի՞ եղավ, ի՞նչ պիտի արվեր, որ սենց չլիներ ու ինչի՞ չարվեց,,,պատերազմը նոր չի սկսվել, բանակցային գործընթացը նոր չէր եկել փակուղի, բանակը նոր չպիտի զինվեր ու պատրաստ լիներ, փող նոր չպիտի հավաքված լիներ, սոցիալական հարցերի լուծումները պատերազմական իրավիճակի համար նոր չպիտի համակարգվեին:

Հերիք եղավ արդեն մարդ ա ձեր տակից խաղը խաղաք ու «պետական գաղտնիք» դրոշակով մեզ խաբեք, հերիքա տակից էս ժողովրդին բզկտեք հազար կտորի, էլ երկիրը բզկտելուց չեմ խոսում, կերաք ինչ կար՝ կերաք,,,գոնե հանուն մեր պետականության պահպանման, գոնե ի խոնարհում 18 տարեկան երեխեքի ու իրանց տված կյանքի, առ երես նստեք ու պարզաբանեք, դավթարները հանեք ներկայացրեք, հերիք տակից խաղեր տաք մարդա ձեր իշխանության ու ճշտի համար։

ani khachikyan

Մեր ունեցածի միակ փրկությունը միասնությունն ու մի ուղղությամբ մեղվի պես աշխատանքնա, իսկ մենք էսօր ամեն մեկս մեր աշխատանքով մյուսի արածն ենք քանդում,,,դե հերիքա արդեն ,,,բացատրություն եմ պահանջում, պաշտոնապես կլոր սեղանի շուրջ նստեք ու ասեք ճշմարտությունը, եկեք ընդհանուր հայտարարի, ստեղծեք վաղվա տեսլական ու արդար ընտրությունների հնարավորություն,,,էտա հայրենասիրությունը, էտա հանուն հայրենիքի միասնությունը, դուք բոլորդ միայն ձեր ճիշտն եք սիրում, համախմբվեք հանուն Հայաստանի Պետականության ու վաղվա հզորացման։

Նիկոլ Փաշինյան դու այլևս չես տիրապետում իրավիճակին, ի դեմս քեզ ու քո վատ կառավարման համակարգի հայ ժողովուրդը կորցրելա իրա վստահությունը առ պետություն, ու եթե դու քո բոլոր ներկայացվող հանգամանքներով հանդերձ, անգամ ազնիվ ես ու ճշմարիտ, միևնույնա պիտի ընդունես իրականությունը՝ դու պարտված առաջնորդ ես ու չպիտի շարունակես բանակցային սեղանին ներկայացնել ՀՀ -ն,,,էլ չեմ խոսում, որ ներքին պառակտումն ու պետականության խարխլումը պիտի կանգնեցնես և դա ՉՊԻՏԻ ԱՐՎԻ ՎՐԵԺՈՎ ի դեմ այլ անձերի։

Մեզ քաղաքացիական պատերազմ ու պառակտում պետք չի, մեզ միավորումա պետք։ Հրավիրի բոլոր ներկա ու նախկին ղեկավարներին բացատրության սեղանի շուրջ ու պատասխան տվեք հայ ժողովրդին, ես դատական պրոցեսների չեմ ուզում սպասել, մենք ամեն օր կորցնում ենք իրար»։

Կիսվել