Ես տիրապետում եմ զոհերի իրական թվին․ Նարեկ Մալյան
Ես տիրապետում եմ զոհերի իրական թվին․ Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ ընկերներ, հատկապես լրագրող ընկերներ:
Այո՛, ես տիրապետում եմ զոհերի իրական թվին, վիրավորների իրական թվին, անհետ կորածների իրական թվին, սակայն այդ թվերին վաղուց տիրապետում է Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն և ստորաբար թաքցնում է իրականությունը հանրությունից, իսկ առաջին հերթին՝ այդ զինվորների ծնողներից:
Ես բարոյական իրավունք չունեմ հրապարակել իմ տիրապետած ինֆորմացիան, քանի դա չի արվել պաշտոնապես: Այնպես, որ խնդրում և կոչ եմ անում պահանջել իշխանությունից հրապարակել իրենց վաղուց հայտնի թվերը»: