Ալլա Պուգաչովան իր ցավակցություններն է հայտնել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Ալլա Պուգաչովան իր ցավակցություններն է հայտնել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
«Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կինը ՝ Ռիտա Սարգսյանը, մահացել է կորոնավիրուսի պատճառով:
Վառ հիշողություն», – գրել է Պուգաչովան։
Հիշեցնենք, որ տիկին Սարգսյանը մահացել է 58 տարեկան հասակում, կորոնավիրուսից:
Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսային հիվանդություն էր տանում, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին արտերկիր։
Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։
Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։
Ռիտա Սարգսյանը ուներ երկու դուստր և 5 թոռ։