Կինոն պետք է լինի ազնիվ․․․ Հարկավոր է հասկանալ, թե հատկապես ով է մեզ վաճառել եւ դավաճանել․ Սարիկ Անդրեասյան
Կինոն պետք է լինի ազնիվ․․․ Հարկավոր է հասկանալ, թե հատկապես ով է մեզ վաճառել եւ դավաճանել․ Սարիկ Անդրեասյան
Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ինստագրամի սթորի բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին: Դրանցից շատերը վերաբերել են Հայաստանին եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել, շտապել են Անդրեասյանին քաղաքացիական դիրքորոշման համար իրենց հարգանքն արտահայտել։
«Ի՞նչ եք կարծում, պատերազմի շարունակություն կլինի»,- հետաքրքրվել է հետեւորդը։
«Ոչ։ Այժմ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները եւ նա, ով կկրակի կկռվի Ռուսաստանի դեմ։ Վրաստանի փորձը ցույց է տվել, որ դա մի քանի ժամից կավարտվի պարտությամբ։ Այժմ այնտեղ կանգնած է հզոր տերություն։ Պատերազմ այլեւս չի լինի։
Ինչ կորցված է, կորցված է։ Գուցե 30-40 տարի անց հարցը կրկին կբարձրանա: Բայց հիմա դժվարությամբ եմ դա պատկերացնում»,- կարծում է Սարիկ Անդրեասյանը։
«Հույս տալիս եք, որ հայ ժողովուրդը շանս ունի»,- հարցրել է մեկ այլ հետեւորդ։
«Հնարավորություն կա։ Եւ միշտ եղել է», – կարծում է Անդրեասյանը՝ նշելով, որ Հայաստանի գլխին պետք է կանգնի աշխարհաքաղաքականությունը հասկացող հայ, լավ դիվանագետ, կիրթ եւ հնարավոր է դա ծայրահեղական թվա, բայց մեծացած ոչ Հայաստանում: Մարդ մաքուր էջից: Ով վիրավորանք չունի իր երկրի կամ որոշ քաղաքացիների հանդեպ»։
Շարունակելով թեման, թե ինչպես է Անդրեասյանը տեսնում Հայաստանի ապագան․ «Ցանկացած երկրի ապագան կրթված ու ապահովված քաղաքացիներն են։ Անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաները: Մեր միտքը Հայաստանից դուրս են ստեղծում, իսկ պետք է ներսում ստեղծվի։ Դրա համար անհրաժեշտ է լավ տնտեսական մթնոլորտ։ Անհրաժեշտ է մարդկանց թիմ, որոնք կսիրեն իրենց քաղաքացիներին»։
Ի դեպ, Անդրեասյանը եւս մեկ անգամ հաստատել է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու իր մտադրությունը։ «Ես ունեմ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ երեք հայերի մասին պատմող «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմի սցենարը՝ ավարտին Ռեյխստագի մոտ «Քոչարի» պարով: Արդեն երեք տարի է փորձում եմ գտնել ֆինանսավորում։ Բայց դեռ չեմ գտել։ Հենց որ գտնեմ՝ անմիջապես»,- գրում է ռեժիսորը։
Իսկ, ահա, Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմն, ըստ նրա, ավելի դժվար է նկարահանել։ «Ես չեմ ցանկանում չարաշահել այդ թեման։ Կինոն անհրաժեշտ է, բայց պետք է ժամանակ անցնի: Մենք դեռ չգիտենք ամբողջական պատկերը եւ չգիտենք ճշմարտությունը: Կինոն պետք է ազնիվ լինի, իսկ դրա համար պետք է հասկանալ, թե ով է մեզ վաճառել ու դավաճանել, եւ ինչու են մեզնից թաքցրել մեր բանակի իրական վիճակը ռազմաճակատում եւ ինչու է մեր վարչապետն այդպիսի կորուստներ թույլ տվել՝ հասկանալով, որ պատերազմում կպարտվի»,- վստահ է Սարիկ Անդրեասյանը։