ՄամուլՏեսանյութ

Վիտալի Բալասանյանին թույլ չեն տվել իրականացնել Շուշիի պաշտպանությունը. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Վիտալի Բալասանյանին թույլ չեն տվել իրականացնել Շուշիի պաշտպանությունը. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Այս մասին «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը եկել էր Երևան ու հանդիպել ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա ասել է, որ այդ հանդիպումը բոլորի համար տարօրինակ էր այն պատճառով, որ Բալասանյանը խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Վիտալի Բալասանյանը հանդես եկավ մարտակոչով, ասաց՝ «կոչ եմ անում գալ Արցախ, միանալ պայքարին։ Վիտալի Բալասանյանը թող իրեն ների, բայց բացահայտելու է իր ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Արթուր Վանեցյան Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին ասել է հետևյալը՝ «ո՞րն է ամենածանր ուղղությունը, որ ունենք ռազմաճակատում», Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Շուշին, Բալասանյանն ասել է՝ «հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը, եթե ես չհաջողեմ, դա առիթ է, որ վեր կենաք ու հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունն ու Շուշին ընկավ, «կհռչակեք ինձ դավաճան» », – մանրամասնել է Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ու ասել է՝ «գնացեք ու անցեք Շուշիի պաշտպանությանը». ինչպես նշել է Վանեցյանը, Բալասանյանը, սակայն, մինչև վերջին օրն այդպես էլ չի անցել Շուշիի պաշտպանությանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել