Մամուլ

Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում․ ոստիկանություն

Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում․ ոստիկանություն

Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Ադեկվատ միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։

Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։

Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։

Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։

Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել