Մամուլ

500 հազար դոլար իմ անձնական միջոցներից հավաքականին պարգևատրում եմ տվել. Ռուբեն Հայրապետյան

«Մակեդոնիա-Հայաստան խաղից հետո բոլորդ կհիշեք` Էրդողանը գնացել էր Մակեդոնիա և ասել էր, որ Հայստանին հաղթեք 3 միլիոն եվրո փող եմ տալու: Ես տղաներին ասել եմ, խոշոր հաշվով Մակեդոնիային հաղթում եք՝ մեծ պարգև եմ տալիս և 500 հազար դոլար տվել եմ այդ խաղի համար պարգևավճար ամբողջ թիմին, բնականաբար, իմ անձնական գումարներից»:

Այս մասին ասեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, երեկ՝ դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ։

Նրա խոսքով` պարգևավճարներ էլի են եղել, սակայն ոչ այդքան մեծ և դարձյալ իր անձնական միջոցներից:

«Թող մի հատ նայեն էլի, իմ տղան էր բերում այդ գումարները ու հիմա ասում է` պապ, ինչի՞դ է պետք: Ամենացավալին այն է, որ այդքանից հետո, որ հայտարարում են, թե  գումար եմ հափշտակել ու իմ  տված գումարները, ծիծաղելի է ուղղակի:

Այնպես եք անում, որ էլ հետագայում մարդ չգա, ուզենա իր անձնական գումարները ծախսի, պարգևատրումներ անի, նպատակը որն է, լավ ինչքան պետք է նախկիններին մեղադրելով ապրել»,- ասաց նա:

Կիսվել