Մամուլ

44-օրյա պատերազմի մասնակիցը չեղարկել է հարսանյաց խնջույքը

44-օրյա պատերազմի մասնակիցը չեղարկել է հարսանյաց խնջույքը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զինվորի տանն այսօր հարսանիք պետք է լիներ…Մեր Մեսրոպն ամուսնանալու էր, այսինքն՝ ամուսնանում է, բայց՝ առանց հարսանիքի:

ani mesrop

44-օրյա պատերազմի մասնակիցը լավ գիտի, թե ինչ է պատերազմը, իր մաշկի վրա է զգացել ամեն ինչ: Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, Մեսրոպը չեղարկեց հարսանյաց արարողությունը:

Զինվորի տան ողջ անձնակազմը, զինվորները, բոլորս, որ այդքան սպասել էինք Մեսրոպի հարսանիքին, երջանկություն ենք մաղթում մեր սիրելի զույգին:

ani mesrop 2

Սիրելի Մեսրոպ և Անի, խաղաղ երկնքի տակ ապրեք ձեր ընտանիքի բոլոր օրերը, միասնական եղեք՝ պատերազմի ժամանակ, թե՝ խաղաղության և բազում զավակներ պարգևեք հայ ազգին»:

Կիսվել