Շոու-բիզնես

40-ամյա Տիգրանն ի՞նչ գործ ունի 19-ամյա աղջկա հետ, ով նրան որպես աղջիկ կսազեր

Երկրորդական, ավելին՝ երրորդական դերերում ներկայացող դերասան Տիգրան Մնացականյանը, երբեք իր դերերի համար չի հայտնվել մամուլի առաջին էջերում: Միշտ քննարկվել են նրա ամուսնություններն և ամուսնալուծությունները: Այսօր կարդում եմ, հետևյալ հոդվածը, որ Տիգրանն ամուսնացել է իրենից 21 տարի փոքր՝ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ: Հիմա կասեք, դե սերը տարիք չի հարցնում, իսկ արտահայտվելու և պահվածքը տակտ ունի՞: Հիմա ամեն ինչ հերթով:

Քառասունամյա Տիգրանի ֆեյսբուքյան էջը նայելիս մի կարծիք ես կազմում, ոնցոր անչափահաս երիտասարդ լինի, ով մեկ անգամ սիրահավել է արդյունքում գլուխը կորցրած լուսանկարներ է հրապարակում: Հիմա կասեք, դե նրանց կյանքն է ինչ ուզում են թող անեն, բայց Տիգրաննը երևի մտածում է, այնքան ցանկալի տղամարդ է, որ կարող է այդ տարիքում էլ երիտասարդ կին ունենալ, այն պարագայում որ նրա երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է:

Ինչն է նյարդայնոցնող, որ Տիգրանի կինն ասում է. Տիգրանը չի սիրել կնոջը: Իրոք՞, իսկ դու ով ես որպեսզի խոսես նման բաների մասին, քո ինչ գործ՞:  Առնվազն այս արտահայտությունից հետո Տիգրանը գոնե պետք է կնոջ սանձերը ձգի, քանի որ նա խոսում է իր երեխաների մոր մասին, սրան էլ գումարած երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է:  Ստացվում է, որ Տիգրանը իր մեկ ամյա երեխային թողած, ընգել է 19 տարեկան աղջնակի հետևցի, ով հիմար սելֆիներից զատ ոչինչ չի անում:

Հիմա այս պատմության մեջ, ով ում խելքն է կերել՞ Տիգրանն աղջկա, թե աղջիկը, ով հույս ունի դերասանական կարիերայում բարձունքների հասնի: Բնականաբար եթե Տիգրանը չուզեր, աղջնակը նրա խելքը չէր ուտի, կամ հակառակը:

Նյութի աղբյուր՝ Լորիս բլոգ

Կիսվել էջում