«2020-ին մեզ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ». Էդուարդ Շարմազանով
«2020-ին մեզ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ»։ Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես դրա համար չեմ ասում, որ ՀՀԿ-ն վերադառնա, այլ դա անհրաժեշտ է, որ խորհրդարանը դեֆորմացված չլինի, որ ընդդիմությունը կարողանա հակակշռել ընդդիմությանը, որ 3/5-րդի շեմն աշխատի: Երկրին է պետք, որ 2020 թվականին հասնենք նրան, որ պարտադրենք արտահերթ ընտրություններ:
Ընդդիմությունը որեւէ լծակ չունի վերահսկելու կամ հավասարակշռելու իշխանության ցանկությունները: Ոչ մի իշխանություն Հայաստանում այսքան անսահմանափակ իշխանություն չի ունեցել, որն այսօր ունի Փաշինյանը: Սա նորմալ չէ:
2020 թվականը պետք է լինի պայքար արտահերթ ընտրությունների անցկացման համար»:
Մանրամասները՝ տեսանյութում