Մամուլ

«Փարաքարում տեղի ունեցողը աբսուրդի թատրոն է». Վահագն Ալեքսանյան

«Փարաքարում տեղի ունեցողը աբսուրդի թատրոն է». Վահագն Ալեքսանյան

ԱԺ ՔՊ կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փարաքարում տեղի ունեցողը աբսուրդի թատրոն է՝ բառի բոլոր իմաստներով։

Ուրեմն՝ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն և Դավիթ Մինասյան դաշինքը միասին ստացել են 11 մանդատ, Ապրելու երկիր կուսակցությունը՝ 10: Ավագանու առաջին նիստը սկսում է, նիստը վարում է տարիքով ամենամեծ ավագանին, ով ներկայացնում է Ապրելու երկիր կուսակցությունը։

Նիստին ապօրինաբար ներկա են գտնվում Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը, ովքեր նաև ցուցումներ են տալիս Ապրելու երկրի ավագանու անդամներին։ Ու էստեղից սկսում է աբսուրդը։ Նիստը վարող ավագանին հայտնում է կա մեկ համայնքապետի թեկնածու՝ ներկայացված Ապրելու երկրի 10 ավագանիների կողմից։

ՔՊ-ի և մյուս դաշինքի 11 ավագանու անդամները ներկայացնում են ուրիշ՝ միասնական թեկնածու ու ուշադրություն՝ Ապրելու երկրի ավագանու անդամը հայտնում է, որ նման բան լինել չի կարող, որովհետև թեկնածությունը պետք է ներկայացնել գրավոր։

larvac iravichak paraqar

Ինչը ամրագրված չէ ոչ մի օրենքով։ Եվ երբ ՔՊ-ի ու Դավիթ Մինասյան դաշինքի մեծամասնություն կազմող ավագանիները ընդմիջում են խնդրում, և փորձում խորհրդակցել իրավաբանների հետ, Ապրելու երկրի 10 ավագանիները «ընտրում են» իրենց թեկնածուին։

Դա էլ ի դեպ, այն պարագայում, երբ քվորման համար անհրաժեշտ է 11 ձայն, այսինքն՝ անհնար է 21 ավագանուց բաղկացած կազմի 10 հոգու մասնակցությամբ ընտրել համայնքապետ։

Հիմա էլ Ապրելու երկրի ղեկավար կազմը գնացել է համայնքապետարան ու թե բա՝ դուք իշխանազավթում եք անում։ Դասականը կասեր՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է»։

Կիսվել