ՄամուլՏեսանյութ

Փաշինյանը գլուխը պատին է տվել, ինքը չէ որոշողը Արցախն ինչ է լինելու. Ժիրայր Սեֆիլյան

Փաշինյանը գլուխը պատին է տվել, ինքը չէ որոշողը Արցախն ինչ է լինելու. Ժիրայր Սեֆիլյան

Բոլորը պարտավոր են որդեկորույս ծնողների կողքին կանգնել, վստահ եմ, որ այս հարցում համախմբում տեղի կունենա, և գործող վարչախումբը ստիպողաբար կնահանջի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա ընդգծեց, որ չեն եկել իրենց օրակարգով, եկել են աջակցելու որդեհորույս ծնողներին. «Որդեկորույս ծնողներին մատով կպնելու իրավունք չունեն, րոպե առաջ պետք է ազատ արձակեն»,-ասաց Սեֆիկյանը:

«Մենք տարաբնույթ հարցերի շուրջ կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց մենք պետք է սովորենք ինչ-որ հարցերի շուրջ համախմբվել, որոշակի գաղափարների շուրջ, երեւույթների շուրջ գործակցել, բոլորս էլ հայ են:

Այսօրվա ճգնաժամն աննախադեպ է, մենք պարտավոր ենք տարաձայնությունները մի կողմ թողնել եւ կարեւոր հարցերում համագործակցել: Այս իմաստով Բեւեռը առաջիկա օրերին կնախաձեռնի քայլեր»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ բրյուսելյան հանդիպումից հետո շատ է խոսվել, որ Փաշինյանը վերջնականապես ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, Սեֆիլյանը պատասխանեց. «Փաշինյանը գլուխը պատին է տվել, ինքը չէ որոշողը Արցախն ինչ է լինելու, հայ ժողովուրդն է  որոշել ու որոշելու Արցախի ճակատագիրը»։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս են կարողանալու կանխել այդ ամենը, նա արձագանքեց. «Փաշինյանին ռադ անելով, ժողովրդի կամքի ուժով։ Պետք է համախմբվել ու ռադ անել»։

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջեցին, որպեսզի դատարանի բակում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանն ու բևեռի մյուս անդամները հեռանան այդտեղից։ «Ձեզ չի ընդունում ժողովուրդը, գնացեք։ Մի փոքր ամոթ ունեցեք, հեռացեք գոնե»,- ասաց ներկաներից մեկը, ապա միասին վանկարկեցին՝ «հեռացեք հեռացեք»։

Կիսվել