Ազատ խոսքՄամուլ

Ցինիզմ է՝ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը, շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին․ Կիվիրյան

Ցինիզմ է՝ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը, շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին․ Կիվիրյան

Մինչեւ Ռոբերտ Քոչարյանին հասնելը, նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը հենց կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վելուծաբան Արգիշտի Կիվիրյանն՝ անդրադառնալով վաղը՝ հունվարի 19-ին, սահմանադրական կարգի իբր տապալման գործով նշանակված դատական նիստին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Կատարյալ ցինիզմ է, որ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը եւ հայ ազգի ապագան, դեռ շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյան

Մինչեւ Ռոբերտ Քոչարյանին հասնելը, նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը հենց կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Ու այս իրավիճակում ցանկացած պարկեշտ մարդ պետք է թույլ չտա այդ խեղկատակերգության վերածված դատավարությունը, քանի որ այն ոչ մի աղերս չունի Մարտի 1-ի ու արդարադատության հետ, այլ ընդամենը Նիկոլի հիվանդ երեւակայության պտուղն է։

Ու այս դատավարությանը ՈՉ ասելու համար ամենեւին պետք չի լինել Ռոբերտ Քոչարյանի կողմնակից կամ աջակից, այլ ընդամենը պետք է լինել ՔԱՂԱՔԱՑԻ, որը մերժում է լինել Նիկոլի մանիպուլյացիոն գործիքը։

Ռոբերտ Քոչարյանն այդքան ունի արած հայ ազգի համար, որպեսզի այսօր էլ ինքը ակնկալի հայ ազգի, առավել եւս հայ ազգի առողջ եւ սթափ հատվածի աջակցությանը։ Միք զլանա լինել քաղաքացի եւ ոչ ասել անարդարությանը եւ Նիկոլի հիվանդ քմահաճույքներին…»։

Կիսվել