Տավուշի ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց տան մեջ․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է (Տեսանյութ)
Տավուշի ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց տան մեջ․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։
Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 50-ամյա տղամարդը մտել է ուրիշի առանձնատուն՝ գողություն անելու։
Նա կոտրել էր պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել իրերը, սակայն ոչինչ չէր հասցրել հափշտակել, քանի որ ոստիկանները բռնել ու բերման էին ենթարկել։ Տանտտերը հրավիրվել է բաժին։ Նրանից հաղորդում է ընդունվել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։