Տավուշի մարզում Վիլիսը մոտ 160 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորակում. կա զոհ
Տավուշի մարզում Վիլիսը մոտ 160 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորակում. կա զոհ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ Ղաշ» սարալանջի հատվածում UAZ 469 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 160 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 51-ամյա Ալբերտ Աղաջանյանը դուրս է նետվել մեքենայի սրահից և տեղում մահացել, իսկ 46-ամյա Աշոտ Քոսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: