Տասնյակ մարդիկ տարհանվել են․ կադրեր Opel մեքենայի պայթյունից (Տեսանյութ)
Տասնյակ մարդիկ տարհանվել են․ կադրեր Opel մեքենայի պայթյունից (Տեսանյութ)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում՝ երրորդ մանկական հիվանդանոցի դիմաց մեքենան բախվել է գազի խողովակին ու պայթել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։
Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել են։ Հրշեջները կրակը մարելուց հետո Opel-ի մեջ հայտնաբերել են մոխրացած դի։
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում