Աշխարհ

Վակցինան կարեւոր նշանակություն կունենա կորոնավիրուսի տարածման դադարեցման համար․ Էնտոնի Ֆաուչի

Վակցինան կարեւոր նշանակություն կունենա կորոնավիրուսի տարածման դադարեցման համար․ Էնտոնի Ֆաուչի

News.am-ի փոխանցմամբ ՝ վակցինան կարեւոր նշանակություն կունենա կորոնավիրուսի տարածման դադարեցման եւ համավարակից մահացության մակարդակի նվազման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջատար համաճարակաբան Էնտոնի Ֆաուչին՝ ելույթ ունենալով Սենատի առողջության, կրթության, աշխատանքի եւ թոշակների հարցերով հանձնաժողովում։

Ընդ որում, նա նախազգուշացրել է, որ կարող է որոշ ժամանակ անցնել մինչ վակցինան կդառնա հասանելի, հայտնում է CNBC-ը։

«Մանրամասն կլինիկական թեսթավորումը, որն անհրաժեշտ է անվտանգության եւ արդյունավետության հաստատման համար, նշանակում է, որ լայն հասարակայնության համար SARS-CoV-2-ի դեմ լիցենզավորված վակցինայի ստացումը կարող է որոշ ժամանակ պահանջել»,- ասել է Ֆաուչին։

Նախօրեին Ֆաուչին New York Times-ին հայտարարել էր, որ պլանավորում է հրապարակայնորեն նախազգուշացնել Նահանգներին, որ իրենց տնտեսության վաղաժամ վերականգնումը «անհարկի տառապանքների եւ մահվան» պատճառ կդառնա։

«Գլխավոր ուղերձը, որն ուզում եմ հասցնել Սենատի հանձնաժողովին, երկրի վաղաժամ բացման վտանգն է,- նշել է նա,- Եթե մենք բաց թողնենք վերահսկման կետերը ղեկավար սկզբունքներում, որպեսզի «կրկին Ամերիկա հայտնագործենք», ապա մենք դիմում ենք ամբողջ երկրով մեկ բազմաթիվ բռնկումների ռիսկի։ Դա կհանգեցնի անհարկի տառապանքերի եւ մահվան»։

Երեքշաբթի Ֆաուչին պատմել է վակցինայի ստեղծման ոլորտում Moderna կենսատեխնոլոգիական ընկերության հետ ԱՄՆ կառավարության համագործակցության մասին, որը փորձարկումների առաջին փուլը նոր է ավարտել։

Ընկերության պոտենցիալ վակցինան պարունակում է գենետիկ նյութ, որը կոչվում է ՌՆԹ-մեսենջեր կամ mՌՆԹ, որն արտադրվել է լաբորատորիայում։ Անցյալ շաբաթ Moderna-ն հայտարարել է, որ շուտով կսկսի փորձարկումների երկրորդ փուլը, եւ արդեն այս ամառ կավարտի փորձարկումների երրորդ փուլի պլանի մշակումը։

Ֆաուչիի խոսքերով՝ ԱՄՆ առողջապահության ներկայացուցիչները նույնպես աշխատում են մի քանի այլ կազմակերպությունների, այդ թվում՝ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների հետ, որոնք վակցինա են ստեղծում։

Միաժամանակ, Ֆաուչիի խոսքերով, արդյունավետ թերապեւտիկ միջոցները «ծայրահեղ անհրաժեշտ են վիրուսով վարակված պացիենտների բուժման համար»։

Պարենամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը մայիսի 1-ին կորոնավիրուսի բուժման համար Gilead Sciences ընկերության ռեմդեսիվիր դեղամիջոցի արտակարգ օգտագործման թույլտվություն է տվել

Բացի ռեմդեսիվիրից, Ֆաուչիի խոսքերով, ԱՄՆ առողջապահության ներկայացուցիչները մշակում եւ փորձարկում են բուժման այլ նոր եւ կրկնվող մեթոդներ, այդ թվում՝ մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք իրենցից ներկայացնում են լաբորատորիայում ստեղծված սպիտակուցներ։ Սրանք գրոհում են որոշ հակագեներին։

Նրանք նաեւ պլանավորում են կլինիկական փորձարկումներ՝ կորոնավիրուսի թեթեւ եւ միջին տեսակով պացիենտների բուժման համար մալարիայի դեմ հիդրոքսիքլորիոխին եւ ազիտրոմիցին դեղամիջոցների ու հիպերիմունային ներերակային իմունոգլոբուլինի գնահատման համար, ասել է նա։

«Այս ջանքերը կբարելավեն ընթացիկ համավարակին մեր արձագանքը եւ կամրապնդեն մեր պատրաստականությունը հաջորդ, նոր հիվանդության անխուսափելի բռնկմանը»,- նշել է նա։

Կիսվել