ՄամուլՏեսանյութ

Սեյրան Օհանյանը տեսաուղերձով խոսել է «Մարտի 1-ի» գործի մասին և պատմել մանրամասները

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված քննարկումներին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին: Նա նշել է, որ 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել։

«Լրատվամիջոցներում նշվում է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը չէր կարող չիմանալ 0038 հրամանի մասին։ Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարը էդպես մանրակրկիտ չի տեղեկացրել 0038 հրամանի մասին, այլ ընդհակառակը՝ տեղեկացրել է, որ կատարել ենք Ձեր կողմից տրված ցուցումները և չեզոքացրել այն սպառնալիքները, որոնք որ գոյություն ունեն։ Եվ այդ իրականության մեջ նաև ասել, թե ամենօրյա ռեժիմով Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, հետախուզության վարչության պետը տեղեկացնում էին գերագույն գլխավոր հրամանտարին, ճիշտ չէ, որովհետև ուղղահայաց ենթարկվածությամբ միայն Պաշտպանության նախարարը կապ ուներ Հանրապետության նախագահի հետ։

Անցել է 10 տարի, ես այս ընթացքում այդ տեքստի մասով որևէ իրավական գործընթացով չեմ անցել, փաստահավաք խումբը հարցեր չի տվել, տուժածներ չեն եղել այդ տեքստի բովանդակությունից, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվել էջում