Շոու-բիզնես

Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը, Մանոյի 3 զգեստափոխությունն ու անակնկալները. բացառիկ լուսանկարներ

Սարգիս և Մանո Գրիգորյանների երկրորդ հարսանիքի բացառիկ անդրադարձը Tert.am Life–ը ներկայացրել էի իր ընթերցողներին։ Tert.am Life–ը ներկա է եղել նաև ռեստորանում շարունակվող խնջույքին, որտեղ ամուսինները մի շարք անակնկալներ մատուցեցին իրար։ Սարգիսը կարողացավ մի քանի անգամ հուզել Մանոյին, վերջինս իր հերթին ծնկի բերեց ամուսնուն։

Երեկոյի ընթացքում Սարգիսը նկատեց, որ մինչև Մանոյին հանդիպելն ապրում էր երազանքներով, նրան գտնելուց հետո` որպես կինոյի տղա։ «Ես ու Մանոն շատ դժվար ճանապարհ ենք անցել, որի ընթացքում ես կորցրել եմ իմ ծնողներին։ Օր չկա, որ չմտածեմ իրենց մասին, չաղոթեմ իրենց հոգու հանգստության համար։ Անբացատրելի զգացում է, թող ոչ ոք ժամանակից շուտ ծնող չկորցնի։ Շնորհակալ եմ քեռուս, ումից լուռ ու ագահորեն սովորել եմ, թե ինչպիսին պիտի լինի հարգված մարդը։ Աստված իր հոգին էլ լուսավորի։ Ես ու Մանոն փորձել ենք ապրել արժանապատիվ։

Ոչ ոքի առաջ կեղծավորություն չենք արել, չենք շողոքորթել մի կտոր հաց ունենալու կամ ինչ–որ մեկի հացը գողանալու համար։ Ապրել ենք շիտակ ու պատասխանատու։ Մանոյին սեր չեմ խոստովանի։ Մի երգ կա, որը շատ ենք լսում մեքենայում։ Կուզեմ երգով ասել այն, ինչը բառերով ավելի պրիմիտիվ կհնչի»,– ասաց Սարգիսն ու կատարեց Միխայիլ Շիֆուտինսկիի Обожаю я тебя, даже если я тебя обижаю երգը։ Մանոն կատարումից հուզվեց, հետո անկեղծացավ, այս խոսքերն իրենց համար շատ բնութագրական են։

Պարուհին իր հերթին երգ նվիրեց ամուսնուն։ Երբ Մանոն երգեց, Սարգիսը ծնկի եկավ նրա առաջ։ «Քանի որ ամբողջ հարսանիքը 2 օրում կազմակերպեցինք, ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Հունիսի 12-ի գիշերը շատ պատահական լսեցի Նարի Հարությունյանի «Սիրում եմ» երգը, որի խոսքերը, կարծես, իմ սրտից լինեին։ Այնքան բնութագրող երգ էր մեզ համար, որ շատերին նույնիսկ թվացել էր, թե ես եմ հեղինակել։

Սարգսի համար շատ անսպասելի էր, որ ես կերգեմ, որովհետև ինձ մոտ, կարծես, կոմպլեքս լիներ, երբեք չէի երգում։ Այս դեպքում կարևոր չէր` ինչպես կերգեմ, կարևորն ասելիքս էր։ Մի հատված կա` «Դու իմ քայլող անակնակալ, ես երկնքից եմ շնորհակալ։ Հիմա չունեմ ոչ մի կասկած, դու երկնքից ես ինձ տրված», երբ դա երգեցի, նա չէր կարող ծնկի չգալ:

Շարունակությունն ու ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ։

Կիսվել