ՄամուլՔաղաքականություն

Ռուսական հեռուստաընկերությունները Քոչարյանին ներկայացնում են քաղհալածյալ և պահանջում ազատություն

Ռուսական հեռուստաընկերությունները Քոչարյանին ներկայացնում են քաղհալածյալ և պահանջում ազատություն

«Առաջին Լրատվական»-ը գրում է․ Անցած շաբաթ ռուսական հեռուստաընկերություններում կրկին բարձրացավ նմանատիպ հակաքարոզչական ալիք, որին միացավ «Россия 24» հեռուստաընկերությունը։

Ամբողջությամբ ապատեղեկատվությամբ լցված հեռուստատեսային ռեպորտաժներում ներկայացված են միակողմանի, մանիպուլյատիվ տեղեկություններ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ Մարտի 1-ի գործի ընթացքի մասին։

Հեռուստատեսային այդ նյութերում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում է որպես քաղհալածյալ, Հայաստանի գործող իշխանությունն էլ՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որպես Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու պատվիրատու։ Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանի՝ հատկապես ամենաչնչին իրադարձություններին անձամբ արձագանքող վարչապետ Փաշինյանն այս հարցում անտարբեր մոտեցում է ցուցաբերում։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ անհրաժեշտություն կա պետական մակարդակով ռուսական հակաքարոզչության «դեմն առնելու»:

«Ռուսաստանի այն համառությունը, որով նա փորձում է Քոչարյանին սատարել, շատ հետաքրքիր ինքնախոստովանություն է։ Ռուսաստանն այդպիսով բացահայտում է իր գործած հանցագործությունները, քանի որ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու պարագայում Ռուսաստանը շանս ունի Հոկտեմբերի 27-ի «տակից պլստալու»։

Վարդանյանն ընդգծեց՝ եթե մենք ուշադիր հետևենք աշխարհաքաղաքական զարգացումներին, ապա դժվար չէ նկատել, որ Ռուսաստանը հետզհետե ավելի խորն է մղվում «իզգոյի» կարգավիճակի մեջ.

«Աշխարհն ընդհանրապես նրան չի ընդունում, և այդ իմաստով բավականին հետաքրքիր մի փաստ է։ Հաագայի միջազգային քրեական դատարանն արդեն իսկ հաստատել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայի տարածքում, և այն, ինչ անում է Ռուսաստանը, ոչ այլ ինչ է, քան ծանրագույն հանցագործություն ուրիշ երկրի նկատմամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել