Մամուլ

Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է Մոսկվայից. ինչ է սպասվում

Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է Մոսկվայից. ինչ է սպասվում

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է Մոսկվայից վերադարձել ։ Վեցնյակը պատրաստվում է այսօր կամ վաղը հանդիպել՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը։

Բնականաբար, գլխավոր հարցը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարվելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումից հետո իրենց անելիքների քննարկումը։

Մեր տեղեկություններով, այս ֆորմատի մյուս ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, Հայրենիք, ՀՀԿ, սպասում էին Քոչարյանի ժամանելուն, որպեսզի իրենց գործողությունների ճանապարհային քարտեզը հստակեցնեին։

Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ ընդդիմության ղեկավար կազմի այս ֆորմատի քննարկումներին՝ Իշխան Սաղաթելյանից, Գագիկ Ծառուկյանից, Արթուր Վանեցյանից, Սերժ Սարգսյանից բացի մասնակցում են նաեւ երկու նախկին նախագահները՝ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ ընդդիմության վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։

Բայց ինչ որ պահից ֆորմատում որոշումների կայացման ու գործողությունների հստակեցման հարցերում բավականին վճռորոշ է դարձել Քոչարյանի խոսքը, ուստի մինչ նրա Մոսկվայից վերադառնալը ընդդիմադիրներն էական հայտարարություններ չեն արել, ընդամենը ասել են, որ պատրաստվում են փետրվարի 20-ի մեծ հանրահավաքին։ 

Կիսվել