Աշխարհ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձել են ՌԴ անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների մշակմանը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

putin erdogan

«Շոշափվել է նաև ՌԴ անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների մշակման թեման: Այս համատեքստում Վլադիմիր Պուտինը հիասթափություն է հայտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքից, որով փորձ է արվել անտեսել Ռուսաստանի օրինական մտահոգությունները և պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել ռուս-թուրքական շփումները տարբեր ձևաչափերով։

Կիսվել