Ազատ խոսք

«Պիտի վերցներ և հայտարարեր, որ հենց այդ գրիչով կստորագրենք Արցախի անկախության պայմանագիրը»․ Մարգարիտ Եսայանը՝ երեկվա միջադեպի մասին

Պիտի վերցներ և հայտարարեր, որ հենց այդ գրիչով կստորագրենք Արցախի անկախ կարգավիճակի պայմանագիրը։ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փարիզյան -1
Կարդացի, որ ոմն ադրբեջանցի բլոգեր Փարիզում Նիկոլին գրիչ է նվիրել ադրբեջանցիների կողմից։ Սա վերցրել է (ըստ երեւույթի՝ շփոթվել է, անակնկալից, էդ ուրիշ հարց, թե ուր էր նրա մամուլի խոսնակը, կամ, այլ անձինք, որ պարտավոր են նրա կողքին լինել եւ գրիչը իրենք պիտի նախապես պատրաստ ունենային,քանի որ իրենց վարչապետը հարցերի էր պատասխանում եւ կարող էր նաեւ նշումներ անելու հարկ լինել) ապա, ասում են, ետ է վերադարձրել։

Իզուր, պիտի վերցներ և հայտարարեր, որ հենց այդ գրիչով հայ ժողովուրդը եւ Արցախը կստորագրեն Արցախի անկախ կարգավիճակի, խնդրի հայանպաստ լուծման պայմանագիրը եւ հենց դրանով կդնեն վերջակետերը․․․ Դե, այդպես անելու համար դուխ էր հարկավոր․․․

Փարիզյան-2
Երբ Նիկոլը առավոտից իրիկուն, (վերջինը՝ Փարիզում հայտարարում է, թե ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ով ասում է, որ խնդիրը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար/, սա նշանակում է․

ա․ինքը ոչինչ չի հասկանում Արցախից
բ․ Չի ուզում տեսնել եւ գնահատել ՀՀ բոլոր նախագահների եւ Արցախի բոլոր իշխանությունների 30ամյա ջանքերը հարցի հայանպաստ լուծման նպատակով
գ․ Նիկոլը ցայսօր չունի Արցախի խնդրի լուծման բանալին
դ․ Նիկոլը սպասում է հրահանգի, ցուցումների, որոնք , Լավրովի այստեղ հնչեցրած մտքերից հետո նրան ամբողջովին գցեցին ցուգցվանգի մեջ
ե․Եվ, վերջում, Նիկոլն ավելի լավ է Արցախից չխոսի ոչ հայոց ոսկեղենիկ լեզվով, ոչ ֆրանսերեն,ով ոչ էլ անգլերենով ․․․
զ․ Մի գրիչ թող ամեն դեպքում պատրաստ պահի իր իսկ հրաժարականը գրելու եւ ստորագրելու համար»։ 

Կիսվել